Պրահայում հազարավոր մարդիկ պահանջել են Չեխիայի վարչապետի հրաժարականը

Հանրահավաքին մասնակցելու համար երկրի գյուղատնտեսական շրջաններից տրակտորներով մայրաքաղաք են եկել մի քանի տասնյակ ֆերմերներ։
praha-cuyc

Մի քանի հարյուր հազար մարդ շաբաթ օրը Պրահայի Լետենյան դաշտում դուրս է եկել հանրահավաքի՝ պահանջելով Չեխիայի վարչապետի պաշտոնից «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանրահավաքը կազմակերպող «Միլիոն ակնթարթ ժողովրդավարության համար» հասարակական շարժման գնահատականներով՝ դրան մասնակցել է 300 000 մարդ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հանրահավաքին մասնակցել է 200 000 մարդ։

Հանրահավաքին մասնակցելու համար երկրի գյուղատնտեսական շրջաններից տրակտորներով մայրաքաղաք են եկել նաեւ մի քանի տասնյակ ֆերմերներ։

*

*