Չեռնոգորիայի հին ղեկավարը նոր նախագահ է դարձել

Վերջում նա բացել է շամպայնի 2 հսկայական շիշ ու հենց շշից խմելով՝ նշել իր հաղթանակը։
jukanovich-shampayn-chernogoria2

Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել Է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում Է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար:

Ապրիլի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում քաղաքական գործիչը հավաքել Է ձայների կեսից ավելին եւ, նախնական տվյալներով, հաղթանակ տարել արդեն առաջին փուլում:

Ջուկանովիչը հինգ անգամ զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ երկրի նախագահն Է եղել 1998-2002 թվականներին:

Իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով ու շնորհավորհելով իր կողմնակիցներին՝ Ջուկանովիչը մասնավորապես նշել է, որ իրեն ընտրելով՝ Չեռնոգորիայի ժողովուրդը ցույց տվեց, որ ընտրել է դեպի Եվրոպա տանող ուղին։ Նա խոստացել է մոտակա 5 տարում հասնել նրան, որ Չեռնոգորիան դառնա Եվրամիության անդամ։

Վերջում նա բացել է շամպայնի 2 հսկայական շիշ ու հենց շշից խմելով՝ նշել իր հաղթանակը։

 

*

*