Չելյաբինսկի շրջանում հայ գործարար է սպանվել

Հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վերքերով:
chelyabinsk

Չելյաբինսկի շրջանի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել հայազգի գործարար Կամո Հարությունյանի վրա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ օգոստոսի 29-ին՝ ուշ երեկոյան, Շինարարների փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վերքերով:

Օգոստոսի 29-ի ուշ երեկոյան Կամո Հարությունյանը գտնվել է իր տան մուտքի մոտ, և այդ պահին նրան մոտեցել է անհայտ անձ: Վկաները պատմել են, որ տղամարդիկ բարձրաձայն կարճատեւ զրույց են ունեցել, այնուհետև անհայտ անձը հանել է ատրճանակը և 10 անգամ կրակել: Ստացած հրազենային վիրավորումներից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը դիմել է փախուստի:

Ըստ հիմնական վարկածի՝ սպանության պատճառը եղել է բիզնեսի շուրջ առաջացած վեճը:

Նշվում է, որ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից էր:

*

*