Չեխիայում վերջին 30 տարվա ընթացքում ամենամարդաշատ ցույցն է անցկացվել

Ավելի քան 120 հազար քաղաքացիներ պահանջել են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:
chekhia

Չեխիայում վերջին 30 տարվա ընթացքում ամենամարդաշատ ցույցն է անցկացվել: Նախօրեին Պրահայի փողոցներում հավաքված ավելի քան 120 հազար քաղաքացիներ պահանջել են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:

Միլիարդատեր վարչապետի դեմ բողոքի ցույցերը սկսվել են դեռ ապրիլից: Բաբիշը, որը Չեխիայի երկրորդ ամենահարուստ մարդն է, մեղադրվում է Եվրամիությունից փոխանցված ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ: Վարչապետը հերքում է լիազորությունների չարաշահման մեղադրանքները՝ չնայած որ անցյալ շաբաթ լրատվամիջոցներում հայտնվել է Եվրամիության զեկույցի՝՝ սեւագիր տարբերակը, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները, որոնք մոտ 20 միլիոն դոլար են կազմում:

*

*