Չեչնիայում սպանվել Է խորհրդարանի պատգամավոր Մահոմեդ Ասխադովը

Նոյեմբերին պետք Է լրանար Ասխադովի 62-ամյակը:
mahomed-ashamov

Չեչնիայում սպանվել Է խորհրդարանի պատգամավոր Մահոմեդ Ասխադովը: Այդ մասին օգոստոսի 25-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր:

Նշվում Է, որ խորհրդարանականը զոհվել Է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Խորհրդարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նոյեմբերին պետք Է լրանար Ասխադովի 62-ամյակը: 2016 թվականի սեպտեմբերին նա ընտրվել Էր չորրորդ գումարման պատգամավոր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները