Չավուշօղլու. «Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը»

Կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռեւս չի եղել:
injirliq-baza

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը: Նախարարը հավելել է, սակայն, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռեւս չի եղել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիայի խորհրդարանը, Չավուշօղլուն ասել է. «Մենք շանտաժ չենք անում: Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը: Թուրքիան չի պատրաստվում ենթարկվել երկակի ստանդարտներին: Եթե ուզում են հետ քաշվեն Ինջիրլիքից, իրենք գիտեն»:

*

*