Ճապոնիայում հզոր թայֆունը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

Առնվազն հինգ մարդ Է զոհվել, եւս 85-ը տուժել է երկրում մոլեգնող «Լան» թայֆունի հետևանքով:
chaponia-tayfun

Ճապոնիայում առնվազն հինգ մարդ Է զոհվել, եւս 85-ը տուժել է երկրում մոլեգնող «Լան» հզոր թայֆունի հետևանքով:  Մարդիկ հիմնականում փլուզումների ու հեղեղումների զոհ են դարձել:

Ճապոնիայի տարածքի մեծ մասում շարունակվում են տեղատարափ անձրեւները: Կիա թերակղզու շրջանում վերջին 72 ժամվա ընթացքում ավելի քան 800 մմ տեղումներ են գրանցվել: Նավակներով հեղեղումների շրջան են ուղարկվել  փրկարարների խմբեր: Մարդկանց տների տանիքներից վերցնում են նաև ուղղաթիռների օգնությամբ:

 

*

*