Ճապոնիայում փոթորկի զոհերի թիվը հասել է 40-ի

Գրեթե 136 հազար տներ շարունակում են զրկված մնալ ջրամատակարարումից, 4.3 հազարը՝ էլեկտրաէներգիայի մատակարարումից։
tayfun-hagibis
Ճապոնիայում մոլեգնող «Հագիբիս» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի (այլ տվյալներով՝ 40), եւս 17-ը անհետ կորած են համարվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Վիրավորների թիվը 189 է։
Գրեթե 136 հազար տներ շարունակում են զրկված մնալ ջրամատակարարումից, 4.3 հազարը՝ էլեկտրաէներգիայի մատակարարումից։
Արդեն մի քանի օր  ուժգին քամիներով ու տեղումներով ուղեկցվող փոթորկի պատճառով սողանքներ են տեղի ունեցել, ափերից դուրս են եկել 2 տասնյակ գետեր։

*

*