Ճապոնիայում 6,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-­ում:
erkrasharj

Առնվազն վեց մարդ է տուժել հոկտեմբերի 21-­ին Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժից: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը: Նրա տվյալներով՝ մեկ մարդ ծանր վերքեր է ստացել, եւս հինգը թեթեւ վնասվածքներ ունեն:

Երկրաշարժը տեղի է ունեցել Տոտորիի պրեֆեկտուրայում,  օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Էպիկենտրոնը գտնվում էր պրեֆեկտուրայի կենտրոնական շրջանում:

Ճապոնական 7 ­բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 6 բալ: Ականատեսների վկայությամբ, ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ մարդիկ դժվարանում էին ոտքի վրա մնալ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-­ում:

Երկրաշարժից հետո շարունակվում են նվազ ուժգնության ցնցումները: Օդերեւութաբանների գնահատումների համաձայն՝ դրանք կշարունակվեն մեկ շաբաթ, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

*

*