Ճապոնիայում հրդեհի պատճառով 150 շինություն է այրվել

Աղետի գոտուց տարհանվել է գրեթե 750 մարդ: Կա առնվազն 8 վիրավոր:
fire

Ճապոնիայի Իտոիգավա քաղաքում ավելի քան 150 շինություն է այրվել հրդեհի պատճառով: Հրդեհը մարելու համար պահանջվել է ավելի քան տասը ժամ: Դեպքի վայրում աշխատել է գրեթե հազար հրշեջ-փրկարար:

Աղետի գոտուց տարհանվել է գրեթե 750 մարդ: Կա առնվազն 8 վիրավոր:

Հրդեհը դեկտեմբերի 22-ին բռնկել էր տեղի խորտկարաններից մեկում ու կրակն արագորեն տարածվել էր հարեւան շենքեր՝ սաստիկ քամու պատճառով: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:

*

*