Ճապոնիայում ծնողներին օրենքով կարգելեն ծեծել երեխաներին

Նոր փոփոխություններն արգելք են սահմանում ֆիզիկական պատժի ցանկացած ձևի նկատմամբ...
erekha-1

Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը: Այս մասին հայտնում է The Japan Times-ը։

Նշվում է, որ նոր փոփոխություններն արգելք են սահմանում անչափահասների հանդեպ ֆիզիկական պատժի ցանկացած ձևի նկատմամբ։ Դրանք արգելված կլինեն թե′ ծնողներին, թե′ խնամակալներին ու մոտ հարազատներին և թե′ երեխաների հետ շփվող սոցաշխատողներին։

Փոփոխությունները քննարկման կդրվեն երկրի խորհրդարանում ապրիլի 1-ին։

*

*