Ճապոնիայում առատ ձյան տեղումները 7 մարդու կյանք են խլել

Մահացածների մեծամասնությունը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել:
chaponia dzyun

Ճապոնիայի տարբեր տարածաշրջաններում յոթ մարդ է մահացել՝ առատ ձյան տեղումների հետեւանքով: Այդ մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է «Իոմիուրի» թերթը, որն ամփոփ տվյալներ է ներկայացրել հունվարի 14-ից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:

Մահացածների մեծամասնությունը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել:

Ձնակույտերի պատճառով Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի Հիոգո պրեֆեկտուրայում արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ է հայտնվել մի ավան, որտեղ շուրջ 50 ընտանիք է բնակվում: Ներկայում նրանց օգնություն է հասցվում ոստիկանական ուղղաթիռներով:

Հունվարի 15-ին Ճապոնիայում խաթարված տրանսպորտային հաղորդակցությունն ընդհանուր առմամբ վերականգնվել է. ձնաբքերի պատճառով չեղարկվել է միայն հինգ ավիաչվերթ: Վերսկսվել է արագընթաց գնացքների երթեւեկությունը, թեեւ դրանք աշխատում են ուշացումներով:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հունվարի 15-ին Ճապոնիայի հյուսիսի առանձին տարածաշրջաններում, մասնավորապես, Աոմորի պրեֆեկտուրայում, գրեթե 250 սանտիմետր ձյուն է տեղացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*