18:40 - 13.03.2018
998 Դիտում
Ճապոնիայի կառավարությունը մարտի 13-ին հավանություն Է տվել չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրենքին: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի ապրիլին եւ երիտասարդ ճապոնացիներին թույլ կտա, մասնավորապես, ավելի վաղ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել առանց ծնողների կողմից նախնական հավանության ու երաշխավորության:
Նոր օրենքի ընդունման կապակցությամբ համապատասխան ուղղումներ կմտցվեն երկրի քաղաքական օրենսգրքում՝ 19-րդ դարի վերջից ի վեր առաջին անգամ, երբ այն սկսեց գործել Ճապոնիայում:
Չնայած ուղղումներին՝ 18-19 տարեկան անձանց առաջվա պես կարգելվի ծխել, ալկոհոլային արտադրանք օգտագործել եւ զբաղվել մոլախաղերով: