Ցեյլոնը ջրով է ողողվել․ նոր տեղատարափ անձրեւներ են սպասվում

Ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով այդ երկրում ավելի քան 160 մարդ է զոհվել։
ceylon
Ցեյլոնը ջրով է ողողվել, տարերքի ավարտը դեռ չի երեւում: Ավերիչ ջրհեղեղից տուժած Շրի Լանկայում նոր տեղատարափ անձրեւներ են սպասվում:
Ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով այդ երկրում ավելի քան 160 մարդ է զոհվել, մոտ 100 -ը անհետ կորած է համարվում: Գրեթե կես միլիոն մարդ տեղահանվել է իր բնակավայրերից:
Փրկարարական աշխատանքներին են միացել Շրի Լանկայի ռազմական նավերն ու ուղղաթիռները: Օգնում են նաեւ Հնդկաստանից:

*

*