Կանադայում թռչնի գրիպի պատճառով 14.000 բադ կոչնչացվի

Ֆերմայի շուրջ 3 կմ շառավղով կարանտինային գոտի է հայտարարվել:
bad

tert.am — Մոտ 14.000 բադ կոչնչացվի Կանադայի Օնտարիո նահանգի ֆերմաներից մեկում` այնտեղ թռչնի գրիպի վիրուսի հայտնաբերման պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` CTV ալիքին հղումով:

Սննդամթերքի որակի հսկողության կանադական գործակալության տվյալների համաձայն` վիրուսը հայտնաբերվել է Սենթ Կատարինս քաղաքից ոչ հեռու գտնվող թռչնաֆաբրիկայում, որը գտնվում է Տորոնտոյից 112 կմ հեռավորության վրա: Ֆերմայի շուրջ 3 կմ շառավղով կարանտինային գոտի է հայտարարվել:

А տեսակի (H5N1) թռչնի գրիպն անդրադառնում է մարսողության, շնչառական օրգանների վրա: Վիրուսով կարող է վարակվել մարդը` վարակված կենդանու հետ շփման հետևանքով:

Մեկ Մեկնաբանություն
  • Կանադայում թռչնի գրիպի պատճառով 14.000 բադ կոչնչացվի — Armenian National Committee of America
    11 июля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Կանադայում թռչնի գրիպի պատճառով 14.000 բադ կոչնչացվի […]

  • *

    *