Բուխարեստում հակակառավարական ցույցի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ

Առնվազն 150 հազար մարդ չորեքշաբթի երեկոյան հավաքվել էր կառավարության շենքի մոտ...
bukharest

Ռումինիայի մայրաքաղաքում հակակառավարական զանգվածային ակցիաներ են անցկացվում: Առնվազն 150 հազար մարդ չորեքշաբթի երեկոյան հավաքվել էր կառավարության շենքի մոտ. բողոքում են քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ որոշ դատապարտյալների համաներում շնորհելու որոշման դեմ:

Երկրի քաղաքացիները մտավախություն ունեն, որ կառավարության ընդունած փոփոխությունների արդյունքում ազատության մեջ կհայտնվեն կոռումպացված պաշտոնյաներ եւ մի շարք վտանգավոր հանցագործներ: Թեեւ Ռումինիայի վարչապետը պնդում է՝ այս որոշումը նպատակ ունի թեթեւացնել գերբեռնված բանտերը: Բուխարեստում կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ վանկարկել են «գողե՛ր», «հրաժարական»:

Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներն անխուսափելի են եղել: Հավաքվածներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Ցույցեր են անցկացվում նաեւ Ռումինիայի այլ քաղաքներում:

*

*