Բուրյաթիայում դեռահասը կացնով ներխուժել է դպրոց և հրդեհել դասարանը. կան տուժածներ

Դպրոցականները վնասվածքներ են ստացել կացնի հարվածներից
buryatia

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում դեռահասը կացնով ներխուժել է դպրոց, վիրավորել մի քանի երեխաների և հրդեհել դասարանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Բուրյաթիայի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ հարձակվող դեռահասը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մյուս տուժածներից 3-ը 13-ամյա երեխաներ են, մեկը՝ 41 (այլ տվյալներով՝ 44) տարեկան ուսուցչուհին: Տուժածներից երեքի վիճակը ծանր է, իսկ երկուսինը գնահատվում է միջին ծանրության:

Հաղորդվում է, որ դպրոցականները վնասվածքներ են ստացել կացնի հարվածներից,  իսկ հրդեհից ոչ ոք չի տուժել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարձակվողները 3-ն են եղել։ Իրավապահները փնտրում են մյուս երկուսին։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ Պերմ քաղաքում հարձակում էր տեղի ունեցել №127 դպրոցի վրա։

*

*