Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. կա 17 զոհ

Զինյալները ոչնչացվել են անվտանգության ծառայության աշխատակցիների կողմից։
burkina-faso-ahabekchutyun
Լուսանկարը՝ Reuters-j

17 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգույում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով արեւմտա-աֆրիկյան այդ երկրի կառավարությանը։

Ականատեսների վկայությամբ՝ երեք զինված մարդ կրակ են բացել հյուրանոցի մոտ գտնվող ռեստորանի այցելուների վրա։

Զինյալները ոչնչացվել են անվտանգության ծառայության աշխատակցիների կողմից։ Դեռեւս անհայտ է, թե քանի մարդ է եղել հարձակվողների խմբում։

Բանակային ստորաբաժանումները շրջափակել են մայրաքաղաքի կենտրոնը եւ փնտրում են հավանական այլ զինյալների։

 

*

*