Բուլղարիայում 30 մեքենաներ են բախվել․ կա զոհ

Նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել խիտ մառախուղի եւ վարորդների անուշադրության պատճառով:
bulgharia-vtar

Բուլղարիայի հարավում՝ Ստրումա ավտոմայրուղու վրա, այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Միանգամից 30 մեքենաներ են բախվել իրար: Առնվազն 1 մարդ է մահացել, 16 վիրավոր կա: Նրանցից երեքի վիճակը ծանր է:

Նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել խիտ մառախուղի եւ վարորդների անուշադրության պատճառով:

*

*