Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը

Գագաթաժողովի առանցքային հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն է...
bryusel-nato22 (1)

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը:

Բացի դաշինքի անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով հրավիրված են տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:

Գագաթաժողովի առանցքային հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն է ՆԱՏՕ-ի համար կարեւորարգույն հարցերի շուրջ: Թրամփը բազմիցս մեղադրել է եվրոպական երկրներին, որ նրանք բավականաչափ վճարումներ չեն կատարում ՆԱՏՕ-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

 

*

*