Բրյուսելի օդանավակայանում մաքսավորները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով — Երկիր Մեդիա

Բրյուսելի օդանավակայանում մաքսավորները գործադուլ են անում՝ դանդաղ աշխատելով

Սրանով մաքսատան աշխատողները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել կադրերի պակասի խնդրին
bryusel-odanavakayan

Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել Է արհմիության ներկայացուցիչը:

Իրենց բողոքի ակցիայով մաքսատան աշխատողները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել կադրերի խնդրի վրա, որի պատճառով անձնակազմը հաճախ ստիպված Է լինում լրացուցիչ հերթապահել: Մաքսավորները պահանջում են նաեւ իրենց հանդերձել ավելի արդիական սարքավորումներով եւ բարձրացնել անվտանգությունը:

Գործադուլի պատճառով ավիաուղեւորներին խորհուրդ Է տրվել օդանավակայան ժամանել մեկնաթռիչքից առնվազն երկու-երեք ժամ առաջ:

*

*