Բրյուսելում պայթյուններից ՀՀ դիվանագետներ եւ քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել

Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին...
tigran-balayan

Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին:

Դեսպանատունն էլ ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեղեկություններ է հաղորդում քաղաքում իրադրության վերաբերյալ:

«Բրուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի շենքը էվակուացվում է: Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի Շումանի հատվածում: Օդանավակայան մի գնացեք, խցանումներ մի ստեղծեք: Առաջնայնությունն է օգնությունը զոհերին և անվտանգություն: Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները փակվում են»,- մի քանի րոպե տարբերությամբ այս գրառումներն է կատարել դեսպանությունն իր էջի միջոցով:

Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաք մետրոյի Մալբեք կայարանում:

*

*