Բրյուսելի օդանավակայանում հայտնաբերվել է չպայթած երրորդ ռումբը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի պայթյունների հետեւանքների պատկերը շարունակ փոխվում է:
bryusel-odanavakayan-rumb

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի պայթյունների հետեւանքների պատկերը շարունակ փոխվում է: Վերջին տվյալներով, կա 34 զոհ եւ մի քանի տասնյակ վիրավոր:

Հաղորդվում է, որ ոստիկանները կարողացել են օդանավակայանում գտնել չպայթած երրորդ ռումբը: Ըստ տարածված տեղեկության, այդ գործում իրավապահ մարմիններին օգնել է մի տաքսիստ, որը հայտնել է բրյուսելյան Սկարբեկ կոմունայում գտնվող մի տան հասցե, որտեղից վերջինս ենթադրյալ ահաբեկիչներին տեղափոխել էր օդանավակայան:

Այդ հասցեում անցկացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են մեխերով լցոնված պայթուցիկ սարք, ինչպես նաեւ «Իսլամական պետության» դրոշը եւ քիմիական նյութեր:

Բրյուսելում եռօրյա սուգ է հայտարարվել:

*

*