British Airways-ի ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքի

Ժնեւից ժամանած օդանավը պատրաստվում էր վայրէջքի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում...
British-Airways

British Airways  ավիաընկերության A320  ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքի: Այս մասին հայտնում է Times.com-ը: Ժնեւից ժամանած օդանավը պատրաստվում էր վայրէջքի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, երբ ճակատային մասով բախվել անօդաչու սարքին: Օդանավում եղել է 132 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:

Սա առաջին դեպքն է, երբ հաղորդվում է ինքնաթիռի ու անօդաչու սարքի բախման մասին:

Այսուհանդերձ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջքը է կատարել։ Առայժմ ձերբակալվածներ չկան:

Բրիտանական օրենսդրությամբ, օդանավակայններին մոտ դրոնների՝ անօդաչու սարքերի օգտագործումը նախատեսում է լուրջ տուգանքներ։

*

*