Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինին կհանդիպի Չինաստանում

Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում տեղի կունենա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը:
putin-may

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնկալում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Չինաստանի Հանչժոու քաղաքում:

«Նրանք (Վլադիմիր Պուտինը եւ Թերեզա Մեյը) հանդիպում են ակնկալում G20-ի՝ եկող ամսին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը:

Մեյի դիվանատան տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը նշել է Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ, չնայած առանձին հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, նրանք կարող են ազնվորեն փոխգործակցել իրենց համար առավել կարեւոր խնդիրների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

*

*