11:21 - 01.02.2018
599 Դիտում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է ընդունել միջազգային զարգացման հարցերով նախարարի տեղակալ Մայքլ Բեյթսի հրաժարականը, որը պաշտոնյան ներկայացրել էր Լորդերի պալատի նիստից ուշանալու պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ես ամաչում եմ, որ իմ տեղում չեմ եղել, ես անհապաղ հրաժարականի դիմում կներկայացնեմ վարչապետին, ներողություն եմ խնդրում»,- ասել է նա:
Թերեզա Մեյը, սակայն, չի ընդունել հրաժարականի դիմումը՝ Բեյթսին կառավարության «բարեխիղճ» անդամ համարելով: