Դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձն է

Եղիսաբեթ Երկրորդը, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ անգլիական Փորտսմութ քաղաքում մասնակցել են․․․
britania

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ անգլիական Փորտսմութ քաղաքում մասնակցել են Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Մասնակից ղեկավարների թվում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այսօր ավարտում է իր եռօրյա այցը Մեծ Բրիտանիա:

Արարողությանը ներկա են եղել նաեւ Արեւմտյան Եվրոպան ազատագրելու՝ 1944 թվականի գործողության մեկնարկին մասնակից 300 վետերաններ: 16 երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աներեւակայելի սարսափն այլեւս երբեք չպետք է կրկնվի:

*

*