Մեծ Բրիտանիայում հրաժարական է ներկայացրել միջազգային զարգացման հարցերի նախարարը

Փրիթի Փաթելը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին:
priti-patel

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Այդ մասին ասված է Փաթելի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ես ներողություն եմ խնդրում ձեզնից այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, եւ պաշտոնաթողության խնդրագիր եմ ներկայացնում»,- նշվում է տեքստում:

Փաթելի պաշտոնաթողությունը փաստորեն անխուսափելի էր դարձել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ պարզվեց, որ նա խախտել Է նախարարական վարքականոնը. օգոստոսին ընտանիքի հետ 13-օրյա հանգստի մեկնելով Իսրայել, նա 12 հանդիպում Է անցկացրել այս երկրի պաշտոնատար անձանց հետ՝ այդ մասին չտեղեկացնելով ո′չ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությանը, ո′չ վարչապետին եւ, համապատասխանաբար, նրանցից չստանալով նման շփումների անհրաժեշտ թույլտվություն:

*

*