Եվրոպական նախագիծն ամենաստորացուցիչ եւ ջախջախիչ պարտությունը կրեց

British exit-ին՝ կարճ Brexist-ը հաղթեց Bremain-ին: Բրիտանացիների մոտ 52 տոկոսը քվեարկեց Եվրամիության կազմից դուրս գալու օգտին:

Բրիտանացի ժողովրդի` Եվրամիության կազմից դուրս գալու որոշումը դարձավ եվրոպական երազանքի վերջը: Այսպիսի վերնագրերով լուրեր է հաղորդում եվրոպական էլեկտրոնային մամուլը:

The Independent պարբերականն, օրինակ, նշել է, թե Եվրոպական նախագիծն ամենաստորացուցիչ եւ ջախջախիչ պարտությունը կրեց իր 60-ամյա պատմության մեջ: Եվրամիության ոչ մի երկիր դեռ չի լքել բլոկը: Իսկ այժմ խոսքը գնում է այնպիսի մեծ պետության մասին, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, որը տնտեսությունն իր չափով 2-րդն է Եվրոպայում:

Այսպես կոչված British exit-ին՝ կարճ Brexist-ը հաղթեց Bremain-ին: Բրիտանացիների մոտ 52 տոկոսը քվեարկեց Եվրամիության կազմից դուրս գալու օգտին:

«Միացյալ Թագավորության անկախության կուսակցության» առաջնորդ Նայջլ Ֆարաջը Brexist-ը հաղթանակ որակեց՝ ասելով, որ այսպիսով` «բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»:

«Եվրամիությունը տապալվում է, Եվրամիությունը մահանում է: Հույս ունեմ, որ սա առաջին քայլն էր դեպի անկախ պետություններ ունեցող Եվրոպայի»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որ լքում է Եվրամիությունը: Հանրաքվեի արդյունքների հրապարկումից հետո արձագանքերի տարափ սկսվեց:

«Չեմ կարող թաքցնել, մենք այլ արդյունք էինք ակնկալում հանրաքվեից: Սա պատմական պահ է, բայց, անկասկած, պատմական չէ արձագանքների առումով: Եվրամիությունը կշարուանկի գործել իր մնացած 27 անդամ պետությունների հետ»,- ասելէ Դոնալդ Տուսկը:

«Վտանգված է ոչ միայն Միացյալ Թագավորության ապագան, այլ նաեւ Եվրամիության: Եվրոպան չի կարող լինել այնպիսին, ինչպիսին առաջ էր: Մարդիկ սպասում են, որ Եվրամիությունը վերահաստատի իր արժեքները՝ ազատություն, հանդուրժողականություն, խաղաղություն»,- նշել է Օլանդը:

«Սա բրիտանացի ժողովրդի ներքին գործն է: Կան հանրաքվեի թվաբանական տվյալները, դա Մեծ Բրիտանիայի ժողովուրդների կամքն է: Որոշեք ինքներդ»,- ասաց Լավրովը:

Հանրաքվեի արդյունքների հրապարկումից հետո մեծ ցնցում են ապրել ֆոնդային բորսաները։ Ֆունտ ստեռլինգի անկումը 1985 թվականից ի վեր ամենամեծն է եղել։ Անգլիայի բանկի ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ էին սրան եւ ահրաժեշտության դեպքում 250 միլիարդ ֆունտ ստեռլինգ կտրմադրեն՝ ֆինանսկան շուկաներին աջակցելու համար:

 

*

*