Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է Մեյին

391 դեմ, 242 կողմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած նախագիծը չի ընդունվել:
tereza-mey

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է Եվրամիության կազմից դուրս գալու հարցով Brexit-ի մասին համաձայնագիրը: 391 դեմ, 242 կողմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած նախագիծը չի ընդունվել:

Մեյի ներկայացրած Brexit-ի առաջին տարբերակը խորհրդարանը մերժել էր դեռ հունվարին: Այսօր բրիտանացի պատգամավորները նորից կքվեարկեն՝ արդյոք արժե՞ լքել Եվրամիությունն առանց համաձայնագրի, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիության կազմից մարտի 29-ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները