Բրիտանացիները պատրաստվում են Brexit-ին՝ ինչպես պատերազմին

Բրիտանացիները զանգվածաբար առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում:
brexit-britania

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պատրաստվում են «կոշտ» Brexit-ին, այսինքն՝ Եվրամիության կազմից առանց համաձայնագրի դուրս գալուն: Ինչպես կանդրադառնա Brexit-ը Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա, կանխատեսումների մեծ մասը հոռետեսական է:

Euronews-ը  հայտնում է, որ բրիտանացիները զանգվածաբար առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում: Եվրամիութունը լքելուն պատրաստվում են այնպես, ինչպես կպատրաստվեին պատերազմին: Փորձագետների գնահատականով՝ միայն վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի քան 4 միլիարդ ֆունտ ստերլինգ են ծախսել եւ սննդի, խմիչքի ու դեղորայքի պաշար հավաքել:

*

*