Բրիտանայում դատարանը մերժել է անսեռ անձնագրեր տալու հայցը

երկայում առանց սեռը նշելու անձնագրեր են տալիս Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում...
britania,-dataran

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու պահանջով հայցը: Բրիտանացի իրավապաշտպան ակտիվիստները պնդում էին, որ անձնագիր ստանալու դիմումներ տալու ներկայիս գործընթացը խտրական է եւ չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:

Ակտիվիստների ներկայացուցիչ Քրիստին Էլեն Քեյնը լրագրողներին հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրավունք չունեն մարդկանց հարկադրել հարցաթերթիկը լրացնելիս նշելու իրենց սեռը: Ներկայում առանց սեռը նշելու անձնագրեր են տալիս Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում եւ Մալայզիայում:

Այդ փաստաթղթերը ճանաչվում են Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության եւ ավիաիշխանությունների կողմից: Ավելի վաղ նման անձնագրեր տալու նախաձեռնությունը պաշտպանել են շուրջ 70 բրիտանացի խորհրդարանականներ:

*

*