Բրիտանացի լորդերին արգելել են քնել եւ գոռալ խորհրդարանում

...լորդերը պետք է պահպանեն վարքի կանոնները:
lord

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում փաստաթուղթ են դրել շրջանառության մեջ, որի համաձայն Լորդերի պալատի անդամներից պահանջում են դադարեցնել ննջել բանավեճերի ընթացքում: Այս մասին հայտնել Է The Times-ը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ լորդերը պետք է պահպանեն վարքի կանոնները:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ վերջին ամիսներին խորհրդարանի վերին պալատում դրսեւորվող վարքը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց պետք է հետեւեն քաղաքական գործիչները:

Լորդերը մեղադրվում են բարձրաձայն խոսակցությունների, գոչյունների, ինչպես նաեւ բանավեճերի ժամանակ քնելու մեջ:

*

*