Ես ոչ առաջին տիկին եմ, ոչ վերջին, ոչ Էլ տիկին. Բրիժիտ Մակրոն

«Ես Բրիժիտ Մակրոնն եմ»
brijit-makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, իր առաջին հարցազրույցում, որը հրապարակվել Է Elle հանդեսում, հայտարարել Է, որ իրեն «ո՛չ առաջին, ո՛չ վերջին, ո՛չ Էլ տիկին» չի զգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ինձ առաջին տիկին չեմ զգում: Դա ամերիկյան բառակապակցության («առաջին տիկին») պատճենն Է, որի թարգմանությունն ինձ դուր չի գալիս: Երբ ես այն լսում եմ, ամեն անգամ ցանականում եմ հետ նայել. ու՞մ մասին են խոսում: Ես ինձ չեմ զգում ո’չ առաջին, ո’չ վերջին, ոչ Էլ տիկին: Ես Բրիժիտ Մակրոնն եմ»,- ասել Է նա:

Ավելի վաղ հաղորդվել Էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում Էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում Էր պետական միջոցների հատկացում՝ պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար:

Մակրոնի առաջարկությունը հարուցեց քաղաքացիների քննադատությունը, որոնք ստորագրահավաք սկսեցին նախաձեռնությունը չեղարկելու պահանջով: Օգոստոսի սկզբին հանրագրին հավանություն տվեց ավելի քան 280 հազար մարդ՝ հաղթահարելով անհրաժեշտ 150 հազարի նշաձողը: Ելիսեյան պալատը հրաժարվեց «առաջին տիկնոջ կանոնադրության» գաղափարից, որի փոխարեն խոստացավ հրապարակել «թափանցիկության խարտիան»:

Սպասվում Է, որ պետության կյանքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ դերը նկարագրող փաստաթուղթը կհրապարակվի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները