Brexit-ի հարցով ոչ ֆորմալ ձեւաչափով հանդիպում են ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները՝ առանց Քեմերոնի

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու որոշման մասին միությանը կծանուցի, երբ Լոնդոնը նման որոշում ընդունի:
mec-britania-em

Բրյուսելում Եվրամիության ղեկավարները երկորդ օրն է քննարկում են միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը: Ոչ ֆորմալ ձեւաչափով հանդիպում են Եվրոպական միության անդամ 27 երկրների առաջնորդները՝ առանց Մեծ Բրիտանիայի:

Երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այսօրվա հանդիպումներին չի մասնակցի: Երեքշաբթի նա ներկա էր Եվրամիության՝ իր համար արդեն վերջին գագաթաժողովին, քանի որ պատրաստվում է 3 ամիսից հեռանալ պաշտոնից: Նա չէր ցանկանում, որ Բրիտանիան լքի Եվրամիությունը, սակայն բրիտանացիները նախորդ շաբաթ կողմ քվեարկեցին Brexit-ին:

Նախօրեին Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու որոշման մասին միությանը պաշտոնապես կծանուցի այն ժամանակ, երբ Լոնդոնը նման որոշում ընդունի:

Ավելի վաղ, ԵՄ-ի երկրների ղեկավարները պահանջել էին, որ Լոնդոնը հնարավորինս շուտ ծանուցի իր որոշման մասին: Ամեն դեպքում, Քեմերոնը նշել է, որ Եվրամիության ղեկավարները հարգում են բրիտանացիների որոշումը:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայում ավելի քան 4 մլն մարդ է ստորագրել այն հանրագիրը, որով կոչ է արվում Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ նոր հանրաքվե անցկացնել: Խորհրդարանը քննարկում է այն հանրագրերը, որոնք հավաքում են ավելի քան 100 հազար ստորագրություն:

*

*