Լոնդոնում հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել երթի ԵՄ կազմում մնալու պահանջով

Ցուցարարների մեծամասնության ձեռքերին «Մենք ուզում ենք մնալ ԵՄ-ում, մենք սիրում ենք ԵՄ-ն» գրառումներով պաստառներ են:
brexit

Լոնդոնի փողոցներում հազարավոր ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտում Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու կապակցությամբ: Այն կրում է «Երթ Եվրոպայի համար» անվանումը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Ցուցարարների մեծամասնության ձեռքերին «Մենք ուզում ենք մնալ ԵՄ-ում, մենք սիրում ենք ԵՄ-ն» գրառումներով պաստառներ են:

Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես է եկել եվրաինտեգրման շարունակման օգտին:

Մեկ Մեկնաբանություն
  • Լոնդոնում հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել երթի ԵՄ կազմում մնալու պահանջով — Armenian National Committee of America
    3 июля 2016 at 00:00

    […] […]

  • *

    *