Մահացել է Բրեժնևի թոռը

Պատճառը սրտի կաթվածն է եղել...
andrey-brejnev

Ղրիմում 58 տարեկանում մահացել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար (1964-1982 թթ.) Լեոնիդ Բրեժնևի թոռը՝ Անդրեյ Բրեժնևը:

Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:

Նշենք, որ Անդրեյ Բրեժնևը սկսել է զբաղվել քաղաքականությամբ 1998 թ.-ից:  2004-2014 թթ. եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ, 2016թ.-ից «Հայրենիք» կուսակցության անդամ էր: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ եղել է մարզպետ, առաջադրվել որպես պետդումայի թեկնածու:

*

*