Բրազիլիայում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի են գողացել

Ոստիկանական հագուստով հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել
gold,-voski

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում զինված անձինք օդանավակայանից 40 միլիոն դոլարի ոսկի եւ թանկարժեք այլ մետաղներ են գողացել:

Նշվում է, որ ոստիկանական հագուստով հանցագործները ներթափանցել են օդանավակայանի բեռնատար տերմինալ ու թալանել ինկասատորի մեքենան:

Տեղի ոստիկանության փոխանցմամբ, գողոնը կշռել է մոտ 750 կիլոգրամ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Նրանց փնտրում են: Reuters գործակալության տեղեկություններով, կասկածյալները նաեւ օդանավակայանի 2 աշխատակցի են պատանդառել, թեեւ լուրը դեռ չի հաստատվել:

*

*