Բրազիլիայի ոստիկանությունը 108 մարդու է ձերբակալել՝ պեդոֆիլիայի դեմ պայքարի շրջանակներում

Հետաքննությունն ընթացել է 6 ամսում, հայտնաբերվել են 150.0000 ֆայլեր:
brazilia

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ 108 մարդու է ձերբակալել Լատինական Ամերիկայում պեդոֆիլիայի դեմ պայքարի շրջանակներում, տեղեկացնում է BBC-ն:

Կասկածյալները ձերբակալվել են 24 նահանգներում ու մայրաքաղաք Բրազիլիայում:

Ըստ արդարադատության նախարար Թորքուատո Ջարդինի՝ ձերբակալվածները կասկածվում են համակարգչով ու հեռախոսով երեխաների պոռնոգրաֆիկ բնույթի նկարների տարածման մեջ:

Հետաքննությունը տեւել է 6 ամիս, հայտնաբերվել են 150.0000 ֆայլեր:

Ձերբակալվածների թվում են թոշակի անցած ոստիկան, քաղաքացիական ծառայողներ ու ֆուտբոլի երիտասարդական ակումբի ղեկավար կազմի անդամներ:

 

*

*