Բրազիլիայում զինված անձը պատանդ է վերցրել բարի այցելուներին

Հարձակվողի մոտ եղել է հրազեն, ինչպես նաև պայթուցիկ նյութ պարունակող շիշ:
brazilia,-bar

Նոյեմբերի 30-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում զինված տղամարդը բարերից մեկում 7 հոգու պատանդ է վերցրել:

Ինչպես հաղորդում է «korrespondent»-ը, տեղի ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Ռու դու Ռեզենդա թաղամասում: Հարձակվողի մոտ եղել է հրազեն, ինչպես նաև պայթուցիկ նյութ պարունակող շիշ:

Ոստիկանության հետ բանակցություններից հետ, նա բաց է թողել 3 պատանդի: Վերջինը նա բաց է թողել 64-ամյա մի կնոջ, որը բարի սեփականատերն է եղել:

Ոստիկանության աշխատակիցները շարունակել են բանակցել հանցագործի հետ, որպեսզի նա ազատ արձակի բոլոր պատանդներին:

*

*