Բրազիլիայի նախկին նախագահն ազատ է արձակվել

18 ամիս բանտարկության մեջ անցկացնելուց հետո...
braziliayi-naxagah-luis-inasiu

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան 18 ամիս բանտարկության մեջ անցկացնելուց հետո ազատ է արձակվել: Նրան պահում էին Կուրիտիբա քաղաքի բանտում՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Սակայն երկրի Գերագույն դատարանը վճռել է, որ ամբաստանյալները պետք է բանտարկվեն միայն այն ժամանակ, երբ սպառել են առաջին վճիռը բողոքարկելու բոլոր տարբերակները: Լուլան մի քանի հազար դատապարտյալներից մեկն է, որը կարողացավ օգտվել այս որոշումից: 74-ամյա ձախակողմյան նախկին առաջնորդը ղեկավարել է Բրազիլիան 2003-ից 2010 թթ.-ին:

*

*