Բրազիլիայի նախագահի փաստաբանները դիմել են դատարան՝ հարցաքննությունը չեղարկելու պահանջով

Տեմերը ոստիկանության 82 հարցից եւ ոչ մեկին չի պատասխանել:
mishel-temer

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին պաշտպանող կողմը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը եւ փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ Տեմերը ոստիկանության 82 հարցից եւ ոչ մեկին չի պատասխանել, քանի, որ ըստ փաստաբանների՝ իրավապահ մարմիններն իրենց հարցերում հեռացել են հետաքննության թեմայից:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին Բրազիլիայում բացահայտված խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում Տեմերը հայտնվեց, երբ բրազիլացի գործարարներ Ժոեսլի եւ Ուեսլի Բատիստա եղբայրները իրավապահներին ներկայացրեցին մի ձայնագրություն, որտեղ նախագահը խնդրում է կաշառել խորհրդարանի ստորին պալատի նախկին նախագահին:

Ավելի ուշ տեղեկացանք, որ դատարանն արդարացրել է Միշել Տեմերին։

*

*