Բրազիլիայում այս տարի կարնավալն էլ ավելի քաղաքականացված է

Կարնավալի բացման օրը մարդիկ դուրս են եկել փողոցներ նաեւ Թեմերի հեռացումը պահանջելու համար:
karnaval

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է հռչակավոր կարնավալը: Ավանդույթի համաձայն, քաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Մոմո թագավորին՝ տոնի տիրակալին: Երգ, պար, զվարճանքներ, այս ամենից զատ: Այս տարի կարնավալն էլ ավելի քաղաքականացված է: 2016 թվականին նախագահ Դիլմա Ռուսեֆն իմպիչմենթի ենթարկվեց, նրան փոխարինող Միշել Թեմերն էլ չի գոհացնում բրազիլացիներին:

Կարնավալի բացման օրը մարդիկ դուրս են եկել փողոցներ նաեւ Թեմերի հեռացումը պահանջելու համար: Մարդիկ նշել են, որ կարնավալն իրենց համար հեղափոխության նման մի բան է, իրենք ցանկանում են ուղերձ հղել երկիրը ղեկավարող կոռումպացված քաղաքական գործիչներին՝ Բրազիլիան ժողովրդինն է:

*

*