Բրազիլիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել․ կան զոհեր

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել:
brazilia

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել: Սուզանու քաղաքի դպրոցներից մեկում երեկ տեղի ունեցած զինված հարձակումից հետո կա առնվազն 10 զոհ եւ մոտ 20 վիրավոր: Մահացածներից 5-ն աշակերտներ են, 2-ը՝ դպրոցի անձնակազմից:

Հարձակման հետեւանքով զոհվել է նաեւ դպրոցի մոտակա խանութի սեփականատերը: Զենքով եւ դանակներով զինված 17-ամյա եւ 25-ամյա երկու հրձիգները, որոնք դեպքի վայրում ինքնասպանություն են գործել, դպրոցի նախկին աշակերտներ են եղել:

*

*