Բրազիլիայում այժմ էլ բողոքի ցույցեր են՝ ի աջակցություն նախագա Ռուսեֆի

Երկրի ղեկավարի կողմնակիցները դեմ են արտահայտվել Ռուսեֆի իմպիչմենտի գործընթացը սկսելուն:
brasilia-miting-rusef

Բրազիլիան վերջին տասնամյակների ընթացքում քաղաքական ու տնտեսական վատագույն ճգնաժամն է ապրում:

Հինգշաբթի հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ աջակցելու նախագահ Դիլմա Ռուսեֆին: Երկրի ղեկավարի կողմնակիցները դեմ են արտահայտվել Ռուսեֆի իմպիչմենտի գործընթացը սկսելուն:

Բրազիլական ընդդիմության նախաձեռնությամբ Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատը կողմ է քվեարկել Ռուսեֆի իմպիչմենտի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծելուն: 65 անդամ ունեցող հանձնաժողովը կուսումնասիրի՝ արդյո՞ք կան բավարար ապացույցներ Ռուսեֆին պաշտոնանկ անելու համար: Վերջնական որոշումը կկայացնի Սենատը:

Ռուսեֆը մեղադրվում է կոռուպցիայի եւ տնտեսական քաղաքականության ձախողման մեջ: Նախագահը սակայն հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները:

Ցուցարարները նշել են, որ աջակցում են կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն նախագահին պաշտոնից հեռացնելը դիտարկում են որպես մեկ քայլ հետ:

Ի դեպ, չորեքշաբթի Դիլմա Ռուսեֆի կոալիցիայից դուրս գալու եւ կառավարության պորտֆելներից հրաժարվելու մասին է հայտարարել Բրազիլիայի ամենամեծ կուսակցությունը՝ «Ժողովրդավարական շարժումը»: Իսկ այս ամսվա ընթացքում Բրազիլիայի տարբեր քաղաքներում նաեւ հակակառավարական ցույցեր էին անցկացվել՝ Ռուսեֆի հրաժարականի պահանջով:

*

*