Բրազիլիայում բողոքի ակցիաներ են՝ նախագահի հրաժարականի պահանջով

Առավել զանգվածային ցույցերն անցկացվել են երկրի մայրաքաղաք Բրազիլիայում։
brazilia,-cuyc

Բրազիլիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ նախագահ Միշել Թեմերի հրաժարականի պահանջով: Առավել զանգվածային ցույցերն անցկացվել են երկրի մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլուում:

Նախագահ Միշել Թեմերը հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնաթող լինել, թեեւ երկրի Գերագույն դատարանը որոշում է կայացրել կոռուպցիայի մեջ կասկածվելու համար հետաքննություն սկսել նրա նկատմամբ:

Թեմերը խոստացել է ապացուցել, որ ինքն ամեղ է:

Միշել Թեմերը Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարի առաջ, երբ նրան նախորդած Դիլամ Ռուսեֆը պաշտոնանկ արվեց՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Հիմա էլ, փաստորեն, բրազիլացիները պահանջում են իմպիչմենթի ենթարկել Թեմերին:

*

*