Բրազիլիայի բանտերից մեկում 15 կալանավոր է զոհվել

Այցելությունները բանտ ժամանակավորապես դադարեցված են:
brazilia-bant

Բրազիլիայի Մանաուս քաղաքի (Ամազոնասի հյուսիսային նահանգի մայրաքաղաքի) բանտում մայիսի 26-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով 15 բանտարկյալ Է զոհվել: Այդ մասին հայտնել Է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի հասարակական անվտանգության վարչության տվյալները:

Միջադեպը տեղի Է ունեցել կեսօրին՝ հարազատների այցելության համար հատկացված ժամերին: Բանտի աշխատակիցներին հաջողվել Է հիմնարկությունում վերականգնել կարգը, փախուստի փորձեր չեն արձանագրվել:

Պատահարի պատճառները պարզվում են: Այցելությունները բանտ ժամանակավորապես դադարեցված են:

*

*