Բրազիլիայի Ալթամիրայի բանտում զանգվածային խռովության հետևանքով առնվազն 57 մարդ է սպանվել

Երկու հակառակորդ խմբավորումների միջեւ կռիվը տեւել է մոտ 5 ժամ
brazilia-bant

Բրազիլիայի Պարա նահանգում գտնվող Ալթամիրայի բանտում զանգվածային խռովություն եւ անկարգություններ են եղել: Երկու հակառակորդ խմբավորումների միջեւ կռիվը տեւել է մոտ 5 ժամ:

Սպանվել է առնվազն 57 մարդ, որից 16-ը գլխատվել է: Մի խմբավորման անդամները հրդեհել են մյուսի բանտախուցը, որից հետո հրդեհն արագ տարածվել է բանտի տարածքում: Կալանավորների մի մասը մահացել է շնչահեղձությունից:

Ապստամբած կալանավորները գերի էին վերցրել բանտի երկու աշխատակցի, որոնք հետագայում ազատ են արձակվել:

*

*