Խուճապի առաջին ալիքը հարվածել է ֆոնդային բորսաներին. Նավթն էժանացել է մոտ 2.5 տոկոսով

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը դեռ երկար ժամանակ իրեն հիշեցնել կտա:
mec-britania-em

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը դեռ երկար ժամանակ իրեն հիշեցնել կտա: Խուճապի առաջին ալիքը հարվածել է ֆոնդային բորսաներին:

Հունիսի 24-ին Միացյալ Նահանգներում ֆոնդային  բորսաներում իրար հետեւից անկումներ են արձանագրում ինդեքսները: Ներդրողները անհանգստացած են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետեւանքներով:

Dow Jones գործակիցը, որը Միացյալ Նահանգներում գործնական ակտիվութան հիմնական ցուցանիշն է, նվազել է 3.4 տոկոսով: Ամերիկյան շուկայի 500 խոշորագույն ընկերություններ ներառող S&P 500 գործակիցն էլ կորցրել է 3.3 տոկոս: Նշված երկու գործակիցներից հետ չի մնում նաեւ  NASDAQ-էլեկտրոնային բորսայի  գործակիցը: Այն արձանագրել է ավելի քան 4 տոկոս անկում:

Շղթայական ռեակցիայով անկման ուղին են բռնել նաեւ ամերիկյան խոշոր բանկերի արժեթղթերն ու նավթի գները: Նյու Յորքի բորսայում  նավթն էժանացել է մոտ 2.5 տոկոսով: Արդյունքում, օգոստոսին նավթի ապագայի պայմանագրերը կնքվել են բարելի դիմաց 47 դոլար 64 սենթով:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեին հաղթել են Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները:

*

*