Բորիս Ջոնսոնը կդառնա Բրիտանիայի նոր վարչապետը

Իշխանության պաշտոնական հանձնումը տեղի կունենա չորեքշաբթի
boris-johnson

ԱԳ նախկին նախարար եւ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ընտրվել է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իշխանության պաշտոնական հանձնումը տեղի կունենա չորեքշաբթի, երբ Մեյի համար խորհրդարանում պատգամավորների հարցուպատասխանի վերջին նստաշրջանից հետո գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները։

Եղիսաբեթ II թագուհին կընդունի Մեյի հրաժարականը եւ կխնդրի նոր վարչապետին ձեւավորել կառավարություն։

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656:

*

*